pages-headerԴաշնամուր
Նկարագիր
Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողին դաշնամուրային ստեղծագործությունների կատարողական արվեստի տիրապետման համար անհրաժեշտ ունակություններ և հմտություններ  հաղորդելը։ Ուսման ընթացքում ուսանողին են փոխանցվում դաշնամուրային երաժշտական գրականության տարբեր ոճերի, ժանրերի, ազգային և առանձին կոմպոզիտորական դպրոցների յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքներ։

Դասընթացի արդյունքում ուսանողը յուրացնում է դասական երաժշտության տարբեր ժամանակաշրջանների դաշնամուրային գրականությունը, դաշնամուրային ստեղծագործությունների հիմնական ոճային, ժանրային, կառուցվածքային առանձնահատկությունները, հիմնական ազգային դաշնամուրային դպրոցների, ինչպես նաև որոշակի առանձին կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման յուրահատկությունները:

Աստիճաններ