pages-headerԳիտական առաջնահերթություններ
Նկարագիր
«Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործության ուսումնասիրություն» գիտական ծրագրից զատ Կոնսերվատորիան ծավալոմ է հարուստ գիտական գործունեություն, որը կառուցված է ԵՊԿ Գիտխորհրդի կողմից հաստատված գիտական առաջնահերթություններ ներկայացնող թեմաների շուրջ:

Ո՞վ կարող է գրել գիտական առաջնահերթություն ներկայացնող թեմաների մասին

Գիտական առաջնահերթության թեմաներն ուսումնասիրվում են Կոնսերվատորիայի «Երաժշտագիտություն» մասնագիտացմամբ բակալավրական, երաժշտագիտական և կատարողական բաժինների մագիստրոսական և «Երաժշտական արվեստ» մասնագիտությամբ թեկնածուական թեզերի շրջանակներում:

Թեմաները կարող են հիմք ծառայել նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի գիտական, գիտամեթոդական և ուսումնամեթոդական աշխատանքների, ինչպես նաև երաժշտագիտական ասպարեզով հետաքրքրվող հայաստանյան և արտասահմանյան մասնագետների հետազոտությունների համար:

Ինչպե՞ս ներկայացնել Ձեր աշխատանքը հրատարակման

Ուսանողներն ու ասպիրանտները գիտական թեման ընտրում են հենց իրենք՝ թեզի ղեկավարի հետ համատեղ: Թեմայի ընտրության, հաստատման և աշխատանքի ներկայացման կարգին ու ժամկետներին ծանոթացեք Ձեր մասնագիտության համապատասխան էջում:

Պրոֆեսորադասախոսական կազմի և արտաբուհական մասնագետների գիտական առաջնահերթությունների թեմաներով մենագրությունները, ուսումնասիրությունները, հոդվածներն ու այլ հրապարակումները ներկայացման կարգը՝ ԵՊԿ Հրատարակչության էջում:

ՈՒնե՞ք հարցեր

Օլյա Նուրիջանյան

Գիտական քարտուղար
Գրադարան

(+374) 10 52 39 93 (ներքին՝ 131)

onurijanyan02@conservatory.am