pages-headerԿառավարման խորհուրդ
Welcome

Լիլիթ Երնջակյան

Նախագահ

ԵՊԿ Կառավարման խորհրդի հիմնական առաքելությունն է երաժշտական Մայր բուհում հոգևոր-մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանն ուղղված ստեղծագործ ծրագրերի հաստատումը, դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցների կարգավորումն ու ռեկտորի ընտրության պատասխանատու գործընթացի ապահովումը։

Օժտված երաժիշտների մասնագիտական առաջընթացի ապահովման, շարունակական կատարելագործման, ինչպես նաև հայ երաժշտարվեստին ծառայելու կոմիտասյան պատգամները կյանքի կոչող ձեռնարկումներով և տարաբնույթ օժանդակության խնդիրներով, խորհուրդն առաջնորդվում է կառավարման էթիկայի բարձր չափանիշներով։

Գործունեություն

Կառավարման խորհուրդը Կոնսերվատորիայի կոլեգիալ կառավարման մարմինն է, որը գործում է հինգ տարի ժամկետով՝ բուհի կանոնադրությանը համապատասխան։

Այն կազմվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև բուհին առնչող այլ պետական մարմինների ներկայացուցիչներից բաղկացած հիմնադիր և երաժշտական աշխարհի ականավոր գործիչներին ներառող լիազոր մարմիններից, ԵՊԿ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության ընդհանուր թվով 24 ներկայացուցիչներից։ Խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Խորհուրդը լիազորված է հաստատել ԵՊԿ-ի բյուջեն և ռազմավարական ծրագրերը, Կոնսերվատորիայի գործունեության տարեկան հաշվետվության լսումը և գնահատումը, ռեկտորի ընտրությունը, բուհի կանոնադրությունը և իր կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Խորհրդի նիստերը հրավիրվում են տարին երկու անգամ՝ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին: Դրա ժամանակ ընդունված որոշումները կենսագործվում են ԵՊԿ ռեկտորի հրամաններով։

Կազմ

Որոշումներ

Card

Card

Card

Card

Ունե՞ք հարցեր

Նոնա Ոսկանյան

Քարտուղար

(+374) 55 002169

nona.voskanyan@conservatory.am