pages-headerԴեպի Կոնսերվատորիա -
Ուշադրությո՛ւն. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը սահմանված է միայն ՀՀ քաղաքացիների որոշակի խմբերի համար և միայն ոչ մասնավոր բժշկական հաստատություններում։

Ծառայության շահառուների ցանկին, ինչպես նաև դրանց վերաբերյալ մանրամասներին ծանոթացեք՝ անցնելով ՀՀ կառավարության համապատասխան որոշման հղումով։

Հանրային տրանսպորտ

Ուսանողները կարող են հասնել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա մի շարք տարբերակներով։

Ավտոբուս

Երևանում հանրային տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, տրոլեյբուսներով և մետրոպոլիտենով (մետրոյով): Մանրամասն տե՛ս՝ http://marshrut.info/

Ցավոք, Հայաստանում դեռ չի գործում հանրային տրանսպորտի աբոնեմենտային համակարգ, հետևաբար տոմսի վճարումը կատարվում է կանխիկով:

Հուշում. Չնայած, որ վարորդները (գրեթե) միշտ ունենում են մանրադրամ, փորձեք վճարումը կատարել մանրադրամով՝ վարորդի դժգոհությունից խուսափելու համար:

Միկրոավտոբուս

Դեպի Կոնսերվատորիա երթևեկում են թիվ  13, 49, 57, 58 և 259 ավտոբուսները, որոնք կայանում են Օպերայի հարակից կանգառներում, իսկ թիվ 5, 7 և 71 ավտոբուսները կայանում են անմիջապես ԵՊԿ-ին հարող՝ Մոսկովյան փողոցի վրա տեղակայված կանգառում։

Ավտոբուսի մեկ ուղևորության արժեքը կազմում է 100 դրամ:

Տրոլեյբուս

Դեպի Կոնսերվատորիա երթևեկում են թիվ 2, 4 և 13 միկրոավտոբուսները։
Միկրոավտոբուսի մեկ ուղևորության արժեքը կազմում է 100 դրամ:

Հուշում. Վերոնշյալ բոլոր ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղիներն ընդգրկում են Զեյթունի հանրակացարանի հարևանությամբ Դավիթ Անհաղթի փողոցի վրա տեղակայված կանգառը:

Մետրոպոլիտեն (մետրո)

Կոնսերվատորիային հարող կանգառներում կանգնում են թիվ 9 և 10 տրոլեյբուսները:
Տրոլեյբուսի մեկ ուղևորության արժեքը կազմում է 50 դրամ:

Երթուղային տաքսի

Կոնսերվատորիային ամենամոտ մետրոյի կայարանը Երիտասարդականն է։
Մետրոպոլիտենի մեկ տոմսի արժեքը կազմում է 100 դրամ: