pages-headerԲանկային հաշիվ
Կոնսերվատորիայի և իր ուսանողների միջև ֆինանսական հարաբերությունները՝ ընդունելության քննությունների վճարներից մինչև ուսման վարձի մարումը կարգավորվում են Հայաստանում և արտասահմանում գործող բանկերի միջոցով:
Ուշադրությո՛ւն
Կոնսերվատորիայի ուսանողները պարտավոր չեն ունենալ բանկային հաշիվ, սակայն վճարային համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վերադարձվող գումարն ու կրթաթոշակները փոխանցվում են միայն այդ տարբերակով
Հայաստանի որևէ բանկում հաշիվ բացելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ) և սոցիալական քարտ։

Բանկ ներկայացվող լրացուցիչ փաստաթղթերի ցանկին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել համապատասխան բանկին:

Հայաստանում գործող վստահելի բանկերի ցուցակին ծանոթացեք հետևյալ հղումով։
Ուշադրությո՛ւն.
Հայաստանում ուսուցանող արտասահմանցի ուսանողները կարող են բանկային հաշիվ բացել վերոնշյալ բոլոր բանկերում:
Միջազգային հաճախորդների գրանցման պայմաններին ծանոթացեք՝ այցելելով Ձեր կողմից ընտրված բանկի մասնաճյուղերից որևէ մեկը կամ զանգահարելով վերջինիս աջակցման կենտրոն

ՈՒնե՞ք հարցեր

Հայկ Վարդանյան

Տնօրեն
Ոպերային ստուդիայի
մասնաշենք, 2-րդ հարկ

(+374) 94 39 93 39

director.opst@conservatory.am