pages-headerԿոնսերվատորիան
  • Հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի անունը կրող Կոնսերվատորիան գտնվում է Երևանի սրտում՝ իբրև ազգային երաժշտարվեստի պահպանման և ավանդման կենդանի, բաբախող երակ։

    Իր դարավոր պատմության ընթացքում Կոնսերվատորիան համաշխարհային բեմին պարգևել է մեծաթիվ պրոֆեսիոնալ երաժիշտների։ Բազում ճանաչված կատարողներ, կոմպոզիտորներ, երաժշտագետներ, երաժշտական կյանքի կազմակերպիչներ Կոնսերվատորիան կոչում են Մայր բուհ։

    Որպես երկրի միակ բարձրագույն երաժշտական կրթարան՝ Կոնսերվատորիան կրում է բազմաճյուղ երաժշտարվեստի և մասնագիտական կրթության առաջնորդման առաքելությունը։ Ընդլայնելով իր կապերն արտերկրի մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ այն ձգտում է նաև ինտեգրվել համաշխարհային երաժշտակրթական համակարգին։

    Միջազգային կառույցների և երաժշտական բուհերի հետ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության հետ սերտ կապերի շնորհիվ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան այսօր էլ շարունակում է ներկայանալ համաշխարհային հանրությանն իբրև յուրահատուկ ինքնություն և ազգային ձեռագիր ունեցող հայ երաժշտական բուհ։