«Երաժշտական արվեստ» մասնագիտության բակալավրի կրթական ծրագիրն առաջարկում է «Երաժշտական արվեստ՝ Կոմպոզիցիա» մասնագիտացումը։
Չորսամյա կրթության արդյունքում՝ ուսանողը ձեռք է բերում բազմակողմանի գիտելիքներ անցյալի և արդի երաժշտական ձևերի, ժանրերի, արտահայտչամիջոցների ու տեխնիկաների վերաբերյալ, ինչպես նաև՝ կարողանում է կիրառել դրանք սեփական ստեղծագործություններում։