pages-headerՈւսանողներին
Մեր նպատակը
Հասկանալով, որ ուսանողական կյանքը չի սահմանափակվում դասասենյակի պատերով, Կոնսերվատորիան մշակել է «Ուսանողական կյանք» բաժինը՝ նպատակ ունենալով պատասխանել իր ուսանողների առօրյա կյանքին վերաբերվող այնպիսի հարցերին, ինչպիսիք են մայրաքաղաքում բնակություն հաստատելը, հանրային տրանսպորտով կամ երթուղային տաքսիով Կոնսերվատորիա հասնելը, հայկական բանկերում ուսանողական հաշիվ բացելը, պետական ու մասնավոր կլինիկաներում բժշկական սպասարկումը և այլոց։

Բուհը նաև հրավիրում է իր հայազգի և օտարերկյա ուսանողներին ոտնատակ անել Հայաստանի պատմական ճանապարհները՝ երևան հանելու հայկական սարերի և դաշտերի շղարշի տակ թակնված եկեղեցիներն ու վանքերը, հին բնակավայրերն ու տեղական մշակույթը կրող մարդկանց, համեղագույն խոհանոցն ու հարուստ պատմությունը:

Բաժիններ

events

Կացություն

Ծանոթացի՛ր «Զեյթուն - Ուսանողական Ավան» հիմնադրամի հանրակացարանում բնակվելու, ինչպես նաև ԵՊԿ-ի հետ համագործակցող անշարժ գույքի գործակալությունների ծառայություններից օգտվելու պայմաններին:
events

Առօրյա ծախսեր

Պլանավորի՛ր քո ուսանողական ծախսերը մայրաքաղաքում և ծանոթացի՛ր դրա հարուստ և բազմերանգ մշակութային կյանքի հնարավորություններին:
events

Բանկային հաշիվ

Ծանոթացի՛ր Հայաստանում գործող վստահելի բանկերին և դրանցում քո ուսանողական հաշիվը բացելու պայմաններին՝ քո և Կոնսերվատորիայի միջև ֆինանսական հարաբերությունները կարգավորելու համար։
events

Առողջապահական ապահովագրություն

Ծանոթացի՛ր Հայաստանում բժշկական ապահովագրություն ձեռք բերելու պայմաններին, և պետական ու մասնավոր կլինիկաներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կարգերին:
events

Դեպի Կոնսերվատորիա

Հասի՛ր Կոնսերվատորիա հանրային տրանսպորտով կամ երթուղային տաքսիով՝ մայրաքաղաքի որևէ կետից:
events

Շրջագայություն Հայաստանում

Ճանաչի՛ր Հայաստանի բազմադարյա պատմամշակութային գանձերն ու բացահայտի՛ր երկրի շքեղ բնությունը։