pages-headerՄիջազգային գիտաժողով՝ նվիրված Կոնսերվատորիայի 100-ամյակին
SingleNews
Իր հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կոնսերվատորիան ս.թ. հոկտեմբերի 21-22-ին կազմակերպում է «ԵՊԿ-100. Արժեվորելով անցյալը՝ կերտում ենք գալիքը» խորագրով միջազգային գիտաժողով:

Քննարկվող խնդիրների շարքում են երաժշտական կրթության արդի խնդիրներն ու դասավանդման ավանդական և նորարարական մեթոդաբանության հարցերը, երաժշտատեսական արդի հիմնահարցերը, ինչպես նաև ԵՊԿ-ն միջազգային երաժշտական տիրույթում և այլ թեմաներ:

Գիտաժողովին առկա և հեռակա ձևաչափով կարող են մասնակցել հայաստանյան և օտարերկրյա գործընկեր բուհերի պրոֆեսորները, դասախոսները, երաժշտական արվեստի ասպարեզում առաջատար մասնագետները: Մուտքը՝ ազատ:

Գիտաժողովին զեկուցմամբ հանդես գալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 1-ը ներառյալ լրացնել սույն հայտը: Ելույթների տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն: Լավագույն զեկույցները կհրատարակվեն Կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» ամսագրի 2021թ.-ի դեկտեմբերին հրատարակվող երկրորդ համարում:

Այլ նորություններ