pages-headerՈրակի ապահովման բաժին
Մեր Մասին
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կրթության որակի ներքին ապահովման բաժինը հիմնադրվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով ապահովել բուհի միջազգային հավատարմագրումը և ներկայացնել կոնսերվատորիայի կրթական փորձն ու ձեռքբերումները միջազգային մասնագիտական հարթակներում։

Գործառույթներ

ԵՊԿ Որակի ապահովման բաժնի գլխավոր նպատակն է ապահովել բուհում մատուցվող կրթական ծառայությունների արդյունավետությունը, համապատասխանեցնել դրանք բուհի կողմից սահմանած նպատակներին: Այն միտված է Կոնսերվատորիայի առաքելության և ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների իրականացմանը:

Որակի ապահովման բաժինն իր գործունեության յուրաքանչյուր փուլում, այն է՝ կրթության որակի վերահսկողության ապահովում և շարունակական բարելավում, կարևորում և կիրառում է ՊԻՍԲ (պլանավորել, իրականացնել, ստուգել, բարելավել) մոդելը:

Բաժինն իր գործառույթներն իրականացնում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական հետ հարցումների, ֆոկուս-խմբային քննարկումների, անհատական հարցազրույցների, մշտադիտարկումների արդյունքների ուսումնասիրությունների և վերլուծությունների միջոցով:

Աշխատակիցներ

Conservatory

Լիլիթ Նիկողոսյան

Բաժնի աշխատակից

Conservatory

Նարինե Ավետիսյան

Բաժնի վարիչ

ՈՒնե՞ք հարցեր

(+374) 55 00 14 91

narine.avetisyan.qa@conservatory.am