pages-headerԺողովրդական գործիքներ
Նկարագիր
«Կատարողական արվեստ» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի մասնագիտացումներից է «Գործիքային կատարողական արվեստ» /Ժողովրդական գործիքներ/ մասնագիտացումը։

Կրթության արդյունքում ուսանողը ձեռք կբերի համալիր գիտելիքներ հայ և համաշխարհային երաժշտական արվեստի, ժողովրդական գործիքների կատարողական արվեստի, իր մասնագիտական գործիքի կատարողական ոճերի, նվագացանկի վերաբերյալ, կիմանա հայ ավանդական երաժշտության տարբեր ճյուղերի արտահայտչամիջոցները և տեխնիկաները, կկարողանա ազատորեն կիրառել դրանք գործնականում, կկարողանա կատարել և մեկնաբանել հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի նմուշներ թե՛ որպես մենակատար և թե՛ անսամբլի/նվագախմբի երաժիշտ, իրականացնել գործունեություն որպես երաժիշտ-կատարող և դասավանդող։

ՀՀ քաղաքացիներ

Արտերկրի քաղաքացիներ