Դաշնամուրային Ֆակուլտետ

 Դեկան`պրոֆ. Արմեն Բաբախանյան

 Դեկանի տեղակալ` պրոֆ. Սերգեյ Բարսեղյան

Դաշնամուրային ֆակուլտետի ամբիոնները`

 Մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոն N 1

 Ամբիոնի վարիչ` պրոֆ. Սուրեն Զաքարյան

 

Մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոն N 2

Ամբիոնի վարիչ` պրոֆ. Սերգեյ Սարաջյան

 

Մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոն N 3

 Ամբիոնի վարիչ` պրոֆ. Իգոր Յավրյան

 

Կոնցերտմայստերական պատրաստման ամբիոն

 Ամբիոնի վարիչ` պրոֆ. Սենորա Գյուլբուդաղյան

 

Կատարողական արվեստի պատմության և մանկավարժության ամբիոն

 Ամբիոնի վարիչ` պրոֆ. Իրինա Զոլոտովա

 

Ընդհանուր դաշնամուրի ամբիոն

Ամբիոնի վարիչ` դոց. Սվետլանա Դավթյան

Դաշնամուրային ֆակուլտետի հիմնական նպատակն է պատրաստել բարձրագույն երաժշտական կրթությամբ մենակատար դաշնակահարների, անսամբլիստների, նվագակցողների և դաշնամուրի ուսուցիչների : Նույնը վերաբերում է նաև երգեհոնահարներին:

Բացի այդ, ֆակուլտետը կազմակերպում է նաև ուսումնական գործընթացը կոնսերվատորիայի մյուս ֆակուլտետներում և ամբիոններում,  որտեղ  դասավանդվում է «Ընդհանուր դաշնամուր» առարկան:

 Մասնագիտական դաշնամուրի ամբիոններ

Հայկական դաշնամուրային դպրոցի հիմքը դրել են ԵՊԿ-ի հիմնադիրները՝ առաջին դաշնակահար դասախոսներ: Հրավիրված լինելով Ռուսաստանի տարբեր կենտրոններից (Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա, Ռաստով, Թբիլիսի) և հանդիսանալաով Ռուսաստանի և Եվրոպայի (Փարիզ, Բեռլին, Լայպցիգ) տարբեր կոնսերվատորիաների շրջանավարտներ` նրանք ներկայացնում էին այդ ժամանակվա դաշնամուրային տարբեր մանկավարժական դպրոցներ և ուղղություններ :

Նույն իրավիճակն էր նաև նորաստեղծ կոնսերվատորիայի մյուս բաժիններում: Տարբեր ուղղություններ ունեցող դասախոսների մանկավարժական աշխատանքի գործնական արդյունքներից ելնելով հնարավոր դարձավ մշակել դասավանդման առավել օպտիմալ հնարավորինս լավագույն մեթոդները

Ժամանակակիցների վկայությամբ այսպիսի ստեղծագործական բազմազանությունը ոչ թե պարակտում, այլ ավելի էր միավորում կոլեկտիվին, քսնի որ նրանք  բոլորն համախմբված էին մեծ սիրով և  նվիրվածությամբ դեպի իրենց երկիրը, և ցանկանում էին աշխատել հանուն հայրենիքի:

 Դաշնակահար-դասախոսների հաջորդ սերունդը, արդեն ոչ այդքան «խայտաբղետ» էր՝ այն հիմնականում բաղկացած էր Սովետական Ռուսաստանի ուսումնական հաստատությունների (Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների) շրջանավարտներից:

 1940-50-ական թթ., դաշնակահար-մանկավարժների սերունդը վիթխարի դեր խաղաց դաշնամուրային մանկավարժության զարգացման գործում: Նրանց շարքերում էին պրոֆեսորներ Ռոբերտ Անդրիասյանը, Գեորգի Սարաջևը, Քեթի Մալխասյանը, Աննա Ամբակումյան: Լինելով Մոսկվայի և Լենինգրադի կոնսերվատորիաների շրջանավարտներ` նրանք ներմուծեցին սովետական դաշնամուրային լավագույն դպրոցների դասավանդման մեթոդները, որոնք ժառանգել էին իրենց ականավոր ուսուցիչներից` Կոնստանտին Իգումնովից, Սամարի Սավշինսկուց, Լեոնիդ Նիկոլաևից: Պակաս կարևոր չէին այն երաժշտական և բարոյական ավանդույթներ, իրենց մայր բուհերի ստեղծագործական մթնոլորտը, որը նրանք բերեցին իրենց հետ:

 Դաշնամուրային Ֆակուլտետի դասախոսների ներկայիս սերունդը երախտագիտությամբ է հիշում նրանց անունները, քանզի այսօրվա պրոֆեսորներն ու դոցենտները հիմնականում նրանց սաներն են, կամ նրանց նման ավարտել են Սովետական Միության առաջատար կոնսերվատորիաները:

 Դասախոսներից շատերը հանրապետական, Անդրկովկասյան, համամիութենական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են, ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստներ, որոնք ակտիվ համերգային գործունեություն են վարում, հանդես գալիս վարպետության դասերով աշխարհի տարբեր երաժշտական ուսումնական հաստատություններում: Նրանցից են միջազգային մրցույթների մրցանակակիրներ պրոֆեսորներ  Սվետլանա Նավասարդյանը, Անահիտ Ներսիսյանը, Կարինե Օհանյանը, Մարինե Աբրահամյանը, Արմեն Բաբախանյանը և շատ ուրիշներ:

 Կոնցերտմայստերականպատրաստմանամբիոն

Կոնսերվատորիայում իրենց ուսումն սկսող ոուսանող դաշնակահարների մեծ մասը հիմնականում ձգտում է (և հույս ունի) ստանալ մենակատար դաշնակահարի որակավորում: Իհարկե, նրանց միայն մի փոքր մասն է ստանում այն, և մի քանիսն են շարունակում իրենց գործունեությունը որպես համերգային կատարող: Կոնսերվատորիայի շրջանավարտների հիմնական մասը դառնում են ուսուցիչներ և նվագակցողեր:

 Հաշվի առնելով այս փաստը ԵՊԿ-ի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նվագակցության պրոֆեսիոնալ հմտությունների ձևավորմանը: Այս նպատակով ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի ուսանողներն իրենց «մասնագիտություն»  դասընթացի հետ մեկտեղ, ունեն նվագակցության պատրաստման պարտադիր դասընթաց` ուսումնառության բոլոր տարիների ընթացքում:  Բացի մանկավարժներից, բազում իլյուստրատորներ` ջութակահարներ, ալտիստներ, թավջութակահարներ, երգիչներ և ֆլեյտահարներ են աշխատում այս բաժնում, որոնք դասերի ընթացքում հադես են գալիս որպես մենակատարներ, իսկ ուսանողները նվագակցում են նրանց և իրենց ուսուցիչների ղեկավարությամբ յուրացնում նվագակցության բարդ արվեստը:

 ԵՊԿ-ի շատ ուսանողներ, սթափ գնահատելով իրենց պրոֆեսիոնալ կարողությունները և հեռանկարները, իրենց մասնագիտությանը հավասար պատասխանատվությամբ սովորում են նվագակցության արվեստը:

 Ամբիոնի հիմնադիրներ` նվիրյալ մանկավարժներ Գ. Բուդաղյանի, Կ. Դոմբաևի, Ա. Դոլուխանյանի, Կ. Մելիք-Բեգլարյանի, Ն. Սահյանի լավագույն աանդույթներն այսօր խանդավառությամբ շարունակում են ներկայիս դասախոսները՝ պրոֆ. Սենորա Գյուլբուդաղյանի ղեկավարությամբ:

 Կատարողականարվեստիպատմությանևմանկավարժության  ամբիոն

Սա կոնսերվատորիայի բազմաբնագավառ ամբիոններից մեկն է: Բաժնի դասախոսները կատարողական արվեստի պատմության  մասին  դասախոսություններ են կարդում  բոլոր ֆակուլտետներում, կատարողական բոլոր մասնագիտությունների ուսանողների համար` դաշնամուր, լարային, փողային և ժողովրդական գործիքներ և երգիչներ: Իսկ «Դասավանդման մեթոդիկա» առարկան դասավանդվում է առանց բացառության բոլոր ուսանողներին:

Ամբիոնը կազմակերպում է կոնսերվատորիայի բոլոր ֆակուլտետների ուսանողների մանկավարժական պրակտիկան: Այս նպատակով, ամբիոնին կից գործում է մանկական երաժշտական ստուդիա, որտեղ ուսանեղները դասավանդում են երեխաներին` դասախոսների ղեկավարությամբ:

 Բաժինը տրամադրում է նաև «Հոգեբանության»  տեսական դասընթաց:

Ամբիոնի ղեկավարի՝ պրոֆ. Իրինա Զոլոտովայի նախաձեռնությամբ կազմկերպվել է «Դաշնամուրային իմպրովիզացիայի հիմունքները»  ֆակուլտատիվ դասընթացը, որին հաճույքով մասնակցում են այն ուսանողները, որոնք ունեն ստեղծագործական կարողություններ: Այս ֆակուլտատիվ դասընթացի ամենամյա հաշվետու համերգները միշտ շատ հանդիսատես և մեծ հաջողություն են ունենում:

Ընդհանուրդաշնամուրիամբիոն

ԵՊԿ-ի ընդհանուր դաշնամուրի ամբիոնը, լինելով դաշմնամուրայի Ֆակուլտետի մի մաս, ոչ մի կապ չունի իր «սեփական»  ամբիոնի ուսանողների դասավանդման հետ: Բայց այն կապ ունի առանց բացառության բոլոր մյուս ֆակուլտետների և ամբիոնների ուսանողների դասավանդման հետ:

 Ամբիոնի առանձնահատկություններից մեկը` ուսանողների կատարողական վարպետության միջև եղած հսկայական խայտաբղետությունն է` ըստ առարկայի տիրապետմանը: Նրանց շարքերում են կոմպոզիտորներ, երաժշտագետներ և դիրիժորներ, որոնք ընդունվել են կոնսերվատորիա երաժշտական դպրոցների և քոլեջների դաշնամուրի բաժինը ավարտելուց հետո (այսինքն 10-11 տարի դաշնամուր սովորելուց հետո), և, միևնույն ժամանակ, գեղեցիկ ձայներով երգիչներ` առանց երաժշտական գիտելիքների, որոնք դաշնամուր նվագել են սովորել կոնսերվատորիայի նախապատրաստական բաժնում: Իհարկե, «ուսանողների այսպիսի բազմազանությունը» ավելի է բարդացնում   դասախոսների աշխատանքը, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, դա չի խանգարում նրանց պատրաստել որակավորված երաժիշտներ, լինեն դրանք գործիքային կատարողներ թե երգիչներ:

 Ընդհանուր դաշնամուրիամբիոնի համախմբված և ընդլայնված դասախոսական կազմը գիտակցում է, որ տիրապետելով դաշնամուրին, կատարելով բազմաձայն դաշնամուրային ստեղծագործություններ, երաժիշտները զարգացնում են իրենց  հարմոնիկ լսողությունը, ծանոթ լինելով  դաշնամուրային հարուստ հյուսվածքին և նրա բարդ արտահայտչական հնարավորություններին, նրանք զարգացնում են իրենց երաժշտական պատկերացումները:

 Փորձը ցույց է տալիս, որ այն երգիչները, որոնք նախկինում եղել են դաշնակահարներ, կամ ունեցել են դաշնամուրի լավ ուսուցում դպրոցում, քոլեջում կամ կոնսերվատորիայիում, իրենց  ստեղծագործություններն  կատարում են ավելի հստակ ինտոնացիայով և ռիթմով:

Դաշնամուրին տիրապետելն օգնում է հատկապես օպերային երգիչներին ապագայում խուսափել շատ խնդիրներից իրենց նվագակցող երաժիշտների, օպերային նվագախմբերի զուգընկերների և, իհարկե, դիրիժորների և բեմադրիչ ռեժիսորների հետ:

 Ուսանողների մեծամասնությունը հասկանում է դա և արժանի ուշադրություն է դարձնում իրենց դաշնամուրային հմտությունների զարգացմանը: Դա են ապացուցում նաև բաժնի ղեկավար  դոց. Ս. Դավթյանի կողմից կազմակրպված ուսանողների տարեկան համերգները: