Welcome!

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

"Perform Me" միջազգային երաժշտական փառատոնը Երևանում

2014թ. մայիսի 16-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում «Perform me” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի կողմից կազմակերպված համերգը:

Համերգի ընթացքում ԵՊԿ ուսանողները կատարեցին Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանող-կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Read more ...

Շնորհավորում ենք Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ողջ անձնակազմի և ուսանողության կողմից սրտանց շնորհավորում ենք Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ` Հայրենական Մեծ պատերազմի շքանշանակիր, “Մարտական ծառայության համար”, “Արիության” մեդալակիր,  “Պրագայի ազատագրման”, “Բուդապեշտի գրավման”, “Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար”, “Կովկասի պաշտպանության” և “Ուկրաինայի ազատագրման” մեդալների արժանացած, ԵՊԿ փականագործ, հետախույզ` Լաչին Ստեփանյանին; “Արիության”, “Մոսկվայի պաշտպանության” մեդալակիր, Հայրենական Մեծ պատերազմի շքանշանակիր ԵՊԿ խմբավարության և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի դոցենտ՝ Գևորգ Կիրակոսյանին; Հայրենական Մեծ պատերազմի շքանշանակիր, ռազմական 9 մեդալների արժանացած մեդալակիր, ՀՀ վաստակավոր ուսուցիչ, ԵՊԿ դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր՝ Յակով Զարգարյանին:

Ընդունելություն 2014

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2014

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարում է 2014-2015 ուսումնական տարվա ընդունելություն առկա ուսուցման (ըստ բակալավրի կրթական ծրագրի) §Երաժշտական արվեստ մասնագիտության հետևյալ մասնագիտացումներով`

  • ԴԱՇՆԱՄՈւՐ

  • ՆՎԱԳԱԽՄԲԱՅԻՆ  ԳՈՐԾԻՔՆԵՐ`

ԼԱՐԱՅԻՆ – ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, տավիղ, կիթառ

ՓՈՂԱՅԻՆ – ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ

  • ԺՈՂ. ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ – թառ, քանոն, քամանչա, ուդ, դուդուկ, շվի, սրինգ, բլուլ, սանթուր, բամբիռ, ժող. երգ

  • ՎՈԿԱԼ  ԱՐՎԵՍՏ /ակադեմիական երգեցողություն/

  • ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ /ակադեմիական դիրիժորություն/

  • ԶԻՆՎՈՐԱԿԱՆ  ՆՎԱԳԱԽՄԲԻ  ԴԻՐԻԺՈՐ

  • ԿՈՄՊՈԶԻՑԻԱ

  • ԵՐԱԺՇՏԱԳԻՏՈւԹՅՈւՆ

Կատարվում է ընդունելություն ջազային մասնագիտացմամբ` դաշնամուր, կիթառ, սաքսոֆոն, հարվածային գործիքներ, երգ:

Read more ...