Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Ընդունելություն 2014

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 2014

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հայտարարում է 2014-2015 ուսումնական տարվա ընդունելություն առկա ուսուցման (ըստ բակալավրի կրթական ծրագրի) §Երաժշտական արվեստ մասնագիտության հետևյալ մասնագիտացումներով`

  • ԴԱՇՆԱՄՈւՐ

  • ՆՎԱԳԱԽՄԲԱՅԻՆ  ԳՈՐԾԻՔՆԵՐ`

ԼԱՐԱՅԻՆ – ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, տավիղ, կիթառ

ՓՈՂԱՅԻՆ – ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ

  • ԺՈՂ. ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ – թառ, քանոն, քամանչա, ուդ, դուդուկ, շվի, սրինգ, բլուլ, սանթուր, բամբիռ, ժող. երգ

  • ՎՈԿԱԼ  ԱՐՎԵՍՏ /ակադեմիական երգեցողություն/

  • ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆ /ակադեմիական դիրիժորություն/

  • ԶԻՆՎՈՐԱԿԱՆ  ՆՎԱԳԱԽՄԲԻ  ԴԻՐԻԺՈՐ

  • ԿՈՄՊՈԶԻՑԻԱ

  • ԵՐԱԺՇՏԱԳԻՏՈւԹՅՈւՆ

Կատարվում է ընդունելություն ջազային մասնագիտացմամբ` դաշնամուր, կիթառ, սաքսոֆոն, հարվածային գործիքներ, երգ:

Read more ...

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին

Ապրիլի 11-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած «Հայաստանի երիտասարդ օպերային ձայներ» խորագիրը կրող համերգով համալրվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյակին նվիրված համեգների շարքը, որին մասնակցում էին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ` Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, և ԵրևանիԿոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության երկու ամբիոնների ուսանողները: Ներկաներին ողջունեցին ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը և օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Read more ...

Գիտահետազոտական Աշխատանքների Միջազգային ՈՒսանողական Մրցույթ – 2014 «Ավետ Տերտերյանը և ժամանակը»

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Սանկտ-Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ անցկացնում են գիտահետազոտական աշխատանքների միջազգային ուսանողական մրցույթ երաժշտական արվեստի ոլորտում, նվիրված հանրահայտ կոմպոզիտոր Ա. Ռ. Տերտերյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին:

Read more ...