Կառավարության որոշում և նախարարի հրաման

ՀՀ Կառավարության որոշման համաձայն հաստատվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում Շահեն Շահինյանի ընտրության արդյունքները և ըստ ՀՀ ԿԳ նախարարի հրամանի պրոֆեսոր Շահեն Շահինյանը նշանակվեց ԵՊԿ ռեկտոր:

 

Վարպետության դասընթաց

Նոյեմբերի 29-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մոլինարի» լարային քառյակի /Կանադա/ վարպետության դասընթացը:
Դասընթացին մասնակցեցին կոնսերվատորիայի կամերային անսամբլի և կվարտետի ամբիոնների ուսանողները և դասախոսները:
Միջոցառումը մեծ հետաքրքրություն առաջացրեց թե ուսանողների և թե դասախոսների մոտ և անցավ արդյունավետ և ջերմ աշխատանքային մթնոլորտում:

Read more ...

Արվեստի բուհերի շաբաթ

Այսօր մեկնարկում է ՀՀ արվեստի երեք բուհերի ստեղծագործական շաբաթը, որի շրջանակներում տեղի կունենա թատերական ներկայացում, ուսանողական ցուցահանդես, վարպետության դասեր, համերգներ: Մեկնարկը կտրվի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ ներկայացման ցուցադրումով, իսկ հաջորդ օրը «շաբաթը» կշարունակվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ուր կներկայացվի ազգագրական երաժշտական ժառանգությունը և «Իրականությունն արվեստում» խորագրով համերգը: Այնուհետև հյուրերին իր հարկի տակ կընդունի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, ուսանողական ցուցահանդեսով և «Օպերային դեկորացիաները և հեղինակները» թեմայով պրեզենտացիայով: «Շաբաթը» կշարունակվի ԵԹԿՊԻ-ում վարպետության դասերով և ասպիրանտական ֆիլմի դիտում-քննարկումով: Կեզրափակվի «շաբաթը» Գալա համերգով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի դահլիճում: