Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթի հաղթարշավը

Հունիսի 14-ին ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը, որը այս տարի անցկացվեց վոկալ մասնագիտությամբ և բացահայտեց լավագույն վոկալիստների:

Read more ...

Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա

Շնորհավորում ենք

Շնորհավորում ենք ՀՀ Նախագահի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Հակոբի Շահինյանին՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանն արժանանալու համար:

Read more ...