Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Ռուսաստանի Մեծ թատրոնը հայտարարում է լսումներ «Երիտասարդական Օպերային Ծրագիր» նախագծում ընդգրկվելու համար

Հայտարարվում են լսումներ Ռուսաստանի Մեծ թատրոնի 2016-17թթ. թատերաշրջանի Երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկվելու համար՝ մենակատար-երգիչ մասնագիտությամբ:

Լսումներին կարող են մասնակցել 1982-1996թթ. ընկած ժամանակաշրջանում ծնված կատարողներ, ովքեր ստացել են երաժշտական բարձրագույն կրթություն կամ դեռևս սովորում են բուհում:

Մրցույթին մասնակցելու հայտերը ընդունվում են ապրիլի 5-ից www.bolshoi.ru կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 13-ը ներառյալ:

Լսումները կանցկացվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Մրցութային լսումների անցկացման կարգի մասին կարող եք տեղեկանալ ստորև նշված հասցեյով՝ http://bolshoi.ru/about/press/articles/none/5048/

Վարպետության դասեր կոնսերվատորիայում

Վարպետության դասերի ժամանակացույց՝

04/05/16

11.00-12.30 – բացման արարողություն /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

14.30-18.00 – վարպետության դաս՝ լարային գործիքներ /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

14.30-18.00 - վարպետության դաս՝ փողային գործիքներ /փողային գործիքների ամբիոն/

05/05/16

10.30-13.30 – վարպետության դաս՝ լարային գործիքներ

13.45-14.15 – դասախոսություն «Արտմենեջմենթ» /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

14.30-18.00 - վարպետության դաս՝ փողային գործիքներ

06/04/16

10.30-13.30 – վարպետության դաս՝ լարային գործիքներ և փողային գործիքներ

13.15-14.15 -դասախոսություն «Երաժիշտ-կատարողի մասնագիտական զարգացում» /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

15.00-17.00 – համերգի փորց /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

18.00 – համերգ /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/