Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Վարպետության դասեր կոնսերվատորիայում

Վարպետության դասերի ժամանակացույց՝

04/05/16

11.00-12.30 – բացման արարողություն /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

14.30-18.00 – վարպետության դաս՝ լարային գործիքներ /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

14.30-18.00 - վարպետության դաս՝ փողային գործիքներ /փողային գործիքների ամբիոն/

05/05/16

10.30-13.30 – վարպետության դաս՝ լարային գործիքներ

13.45-14.15 – դասախոսություն «Արտմենեջմենթ» /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

14.30-18.00 - վարպետության դաս՝ փողային գործիքներ

06/04/16

10.30-13.30 – վարպետության դաս՝ լարային գործիքներ և փողային գործիքներ

13.15-14.15 -դասախոսություն «Երաժիշտ-կատարողի մասնագիտական զարգացում» /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

15.00-17.00 – համերգի փորց /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

18.00 – համերգ /ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ/

Համագործակցության նոր միջազգային պայմանագիր

Erasmus+ ծրագրի շրջանակներում ստրագրվեց միջբուհական պայմանագիր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Յոհակին Ռոդրիգո» կոնսերվատորիայի միջև: Պայմանագիրը կապահովի ուսանողների և դասախոսների շարժունակությունը:

Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական V մրցույթի արդյունքները

2016թ., ապրիլի 2-7-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ Հեղինե

Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական V մրցույթը: Մրցույթի կազմակերպինչն էր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աջակիցները՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և

Ամերիկայի ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղը:

Կարդալ ավելին