Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Ռուսաստանի Մեծ թատրոնը հայտարարում է լսումներ «Երիտասարդական Օպերային Ծրագիր» նախագծում ընդգրկվելու համար

Հայտարարվում են լսումներ Ռուսաստանի Մեծ թատրոնի 2017-18թթ. թատերաշրջանի Երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկվելու համար՝ մենակատար-երգիչ մասնագիտությամբ: Լսումներին կարող են մասնակցել 1983-1997թթ. ընկած ժամանակաշրջանում ծնված կատարողներ, ովքեր ստացել են երաժշտական բարձրագույն կրթություն կամ դեռևս սովորում են բուհում: Մրցութային լսումների անցկացման կարգի մասին և հայտերը ներկայացնելու համար կարող եք տեղեկանալ ստորև նշված հասցեյով՝ http://bolshoi.ru/about/press/articles/none/5121/ Լսումները կանցկացվեն հունիսի 3-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

I, CULTURE Orchestra 2017 թվականի ունկնդրումները կոնսերվատորիայում

Մարտի 13-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացան 2017 թվականի I, CULTURE Orchestra միջազգային ամենամյա նախագծի 2-րդ փուլի ունկնդրումները, որին մասնակցեցին 26 երաժիշտ կատարողներ:

Read more ...

«Chor Akademie». հայաստանյան ունկնդրումներ

2017 թվականի մարտի 10-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցան Լյուբեկի /Գերմանիա/ «Chor Akademie» երաժշտական ծրագրի

հայաստանյան ունկնդրումները, որին մասնակցեցին 23 երիտասարդ երգիչ-երգչուհիներ: Երևան էին ժամանել «Chor Akademie» հիմնադիր, ժյուրիի նախագահ Ռոլֆ Բեքը և Լյուցիյա

Դուխոնովան:

Read more ...