Welcome!

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Erasmus+ BOOST ծրագրի շրջանակներում ս/ թ. հունիսի 6 -10- ը մասնակցեց բուհերի միջազգայնացման խնդիրներին նվիրված փորձի փոխանակման ուսուցողական աշխատանքներին, Ստոկհոլմի KTH համալսարանում: Հայաստանից մասնակցում էին հինգ բուհեր:

Ծրագիրը նվիրված է Հայաստանի բարձրագույն կրթության միջազգայնացման խթանմանը և կնպաստի համապատասխան չափորոշիչների ստեղծմանը, տվյալ ոլորտի ազգային ռազմավարության զարգացմանը՝ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով: