Welcome!

Dear students, Yerevan State Conservatory is the musical higher education institution of all Armenians. It has rich cultural traditions. All the Armenian musical bands and performers are the graduates of this conservatory. Internationally renowned and respected musicians have professed in this university. Today students of our Conservatory perform in various concert halls around the world taking their own stand among honorable musicians from different countries. From now on, you are both a responsible person for the Conservatory, and a young musician who shares its fame and honor. I wish you a productive work for your education as well as professional development. I am sure that Yerevan State Conservatory after Komitas will become the focal point of your professional life.

 

 

YSC rector, Prof. Shahen Shahinyan

Հունիսի 14-ին ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը, որը այս տարի անցկացվեց վոկալ մասնագիտությամբ և բացահայտեց լավագույն վոկալիստների:

13-րդ խաչատրյանական մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Ջուլիետտա Ալեքսանյանը /պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան/: Երկրորդ մրցանակը շնորհվեց Ազամատ Ժելտիրգուզովին Ղազախստանից, որն ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրան /պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան/, իսկ երրորդ մրցանակը շնորհվեց Գագիկ Վարդանյանին, նույնպես ԵՊԿ ուսանող /պրոֆեսոր Օլգա Զախարյանի դասարան/:  Հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ: Մրցույթի մասնակիցներից Լիլիանա Նատալի Բյուիքիանսը /ԱՄՆ/ հատուկ մրցանակների արժանացավ Կոմիտասի երգի, ինչպես նաև 17-18-րդ դարերի արիայի լավագույն մեկնաբանությունների համար: Հայ կոմպոզիտորի երգի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ ստացավ Գագիկ Վարդանյանը: 

Մի քանի հատուկ մրցանակների՝ ռուս կոմպոզիտորի արիայի լավագույն մեկնաբանության, ազգային երգի լավագույն մեկնաբանության, Տիգրան Չուհաճյանի «Արշակ Բ» օպերայից Արշակի արիայի լավագույն մեկնաբանության համար արժանացավ Ազամատ Ժելտիրգուզովը:

Մի շարք հատուկ մրցանակներ շնորհվեցին մրցույթի հաղթող Ջուլիետտա Ալեքսանյանին:

Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացավ Տիգրան Օհանյանը /Հայաստան/:

Լավագույն կոնցերտմայստեր ճանաչվեց Ելենա Վարդազարյանը:

Հատուկ մրցանակներ շնորհեցին նաև հեղինակավոր ժյուրիի անդամների կողմից: 

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին: