Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

2016թ., ապրիլի 2-7-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ Հեղինե

Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական V մրցույթը: Մրցույթի կազմակերպինչն էր

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աջակիցները՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և

Ամերիկայի ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղը:

 

Շնորհվեց երկու առաջին մրցանակ՝ Աշոտ Պետրոսյանին /նաև հատում մրցանակ «Արիայի լավագույն

կատարման համար»/ և Արգինա Հարությունյանին /նաև հատուկ մրցանակ «Հայ կոմպոզիտորի

ստեղծագործության լավագույն կատարման համար»/, երկու երրորդ մրցանակ՝ Մարիամ Ղազանչյանին և

Նելլի Նադարյանին, ինչպես նաև «Լավագույն մենակատար» հատուկ մրցանակի արժանացավ երգիչ

Ալեքսանդր Ժույկովը: Երկրորդ մրցանակ չշնորհվեց: