Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Մայիսի 14-15-ին Երևանում կայացավ Եվրոպական բարձրագույն տարածքի՝ Բոլոնիայի նախարարական համաժողովը: Հայաստան էին ժամանել Բոլոնիայի հռչակագրին միացած 46 երկրի և միջազգային կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գագաթնաժողովին մասնակցել են նաև հայաստանյան բուհերի ներկայացուցիչները: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը ևս մասնակցել է երկօրյա քնարկումներին:

   

 

Նախարարական հավաքի վերջին օրը ընդունվել է «Երևանյան կոմյունիկե»-ն, որով և առաջնորդվելու են առաջիկա 3 տարիներին Բոլոնիայի հռչակագրին միացած երկրների, այդ թվում և Հայաստանի բարձրագույն կրթական համակարգերը: Հիշեցնենք, որ Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են՝ եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման ու փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ կրթական աստիճանների հավատարմագրման եվրոպական մոտեցում: