Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ֆոլկլորագիտության  ամբիոնի հիման վրա 2013 թվականից բազային ֆինանսավորմամբ գործում է «Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործության ուսումնասիրություն» գիտահետազոտական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է հավաքել և ուսումնասիրել հայ երաժշտական ֆոլկլորի նմուշները: Այդ շրջանակներում, ուսանողության մասնակցությամբ, կազմակերպվում են գիտարշավներ, կատարվում են վերծանություններ և կազմվում ժողովածուներ: