1954 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գրադարանը կրում է հայ մեծանուն դիրիժոր և մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Կոնստանդին Սարաջևի անունը:

Կոնսերվատորիայի գրադարանը, ըստ էության, ձևավորվել է նրա անձնական գրադարանի հիման վրա: Այդ ֆոնդն այսօր էլ կազմում է գրադարանի անձեռնմխելի մասը՝ իր բազմաթիվ արժեքավոր հրատարակություններով:

Ներկայումս Կ.Ս. Սարաջևի անվան երաժշտական գրադարանի ֆոնդերն ունեն մոտ 300.000 միավոր: Առկա է հայ և համաշխարհային երաժշտության բոլոր ժանրերն ընդգրկող պատկառելի գրականություն: Ընդգրկված են նոտաներ,երաժըշտական գրքեր, պարբերական հրատարակություններ, բառարաններ, հանրագիտարաններ, չհրապարակված նյութեր (դիպլոմային աշխատանքներ, թեզեր):

Գրադարանը ունի ընթերցասրահ, որը հագեցված է համակարգչային տեխնիկայով: Պատրաստվում է գրադարանի ֆոնդի էլեկտրոնային ձևաչափը:

Գրադարանի  բաժիններն են՝

1.   Սպասարկման

2.   Համալրման և մշակման

3.   Համակարգչային բաժին

4.   Աբոնեմենտի բաժին

2003 թվականին, Սիրվարդ Գարամանուկի հովանավորչական աջակցությամբ, գրադարանին կից ստեղծվել է երաժշտական կենտրոն: