Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Հայաստանը ներկայացնող Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների հաղթանակը Ռիմսկի-Կորսակովի անվան միջազգային մրցույթում

Կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնի 4-րդ կուրսի ուսանող ինչպես նաև

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական

թատրոնի մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը Ռիմսկի-Կորսակովի անվան

երիտասարդ օպերային երգիչների 9-րդ միջազգային մրցույթում գրավել է

առաջին մրցանակ:

Read more...

Հրաչյա Բոգդանյանի անվան ջութակահարների մրցույթ-փառատոն

Դեկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի ունեցավ դեկտեմբերի
20-25-ը Երեւանում անցկացված Հրաչյա Բոգդանյանի անվան ջութակահարների
միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունն ու գալա-համերգը:
Մրցույթի կազմակերպիչներն են Երևանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիան և Հայ օգնության ֆոնդը:

Read more...

Գիտական անցուդարձ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան հրավեր է ստացել մասնակցելու Վանաձորի պետական

համալսարանի կողմից կազմակերպված միջոցառուներին՝

  • ուսանողական գիտական ընկերության գիտական նստաշրջանին /2015 թ. մայիսի 7-ին/
  • միջազգային գիտաժողովին՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին «Արդի  բանասիրության հիմնախնդիրներ» խորագրով /2015 թ. նոյեմբերի 4-5/