Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

1 Ամբիոնի օրինակելի կանոնակարգ
2 Աշխատանքի ընդունման, տեղափոխման, հեռացման, առաջխաղացման, խրախուսման ու կարգապահական տույժի ենթարկման ընթացակարգ
3 Ասպիրանտուրային ընդունելության կանոնակարգ
4 Ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կանոնակարգ
5 Ատենախոսության թեմայի հաստատման ընթացակարգ
6 Դիսպետչերների աշխատանքների կազմակերպման ընթացակարգ
7 Լրացուցիչ կրթության իրականացման կանոնակարգ
8 Կադրերի բաժնի կանոնակարգ
9 Մագիստրատուրային ընդունելության ու ուսուցման կարգ
10 Ներքին կարգապահության կանոնակարգ
11 Որակի ներքին ապահովման բաժնի հարցումների անցկացման ընթացակարգ
12 Կրթության որակի ներքին ապահովման բաժնի կանոնակարգ
13 Ուսումնական մասի կանոնակարգ
14 Պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման կանոնակարգ
15 Ռեկտորատի կանոնակարգ
16 Վճարովի կրթական ծառայությունների իրականացման կանոնակարգ
17 Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական դասընթացների կազմակերպման և իրականացման կանոնակարգ
18 Ֆակուլտետի դեկանի ընտրության կանոնակարգ
19 Ֆակուլտետի օրինակելի կանոնակարգ
20 Միջազգային կապերի բաժնի կանոնակարգ
21 Ուսանողական նպաստների, պետական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ (Լրամշակված տարբերակ - 2017թ.)
22 Ուսանողների գիտելիքների ստուգման և գնահատման կարգ
23 Ամբիոնի վարիչների ընտրության կարգ