Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթ

2017 թվականի հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային մրցույթը: Արդեն ավանդույթ դարձած մրցույթը այս տարի առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ:

Ավելին …

Երևանյան ունկնդրումներ. Վ.Կրայնևի անվան դաշնակահարների մոսկովյան միջազգային 2-րդ մրցույթ

Ս/թ. փետրվարի 26–ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համերգային դահլիճում կայացավ Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների մոսկովյան միջազգային 2-րդ մրցույթի կենդանի ունկնդրումների երևանյան փուլը: Ունկնդրումը հաղորդվեց ուղիղ հեռարձակմամբ: Մրցույթը նախատեսված է երկու տարիքային խմբի համար՝ մինչև 13 և 13-18 տարեկան: Հայաստանից մասնակցում էին վեց պատանի դաշնակահարներ: Հանձնախմբի կազմում էին անվանի դաշնակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ մրցույթի գեղարվեստական ղեկավար և ժյուրիի նախագահ Ալեքսանդր Ռոմանովսկին /Ուկրաինա-Իտալիա/, ՌԴ ժողովրդական արտիստ Վլադիմիր Օվչիննիկովը /Ռուսաստան/ և ՀՀ վաստակավոր արտիստ, ԵՊԿ պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը /Հայաստան/: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլ կանցնեն 10-ական մասնակից ամեն տարիքային խմբում, որոնցից կընտրվեն եզրափակիչ փուլի մասնակիցները: Եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտին, Մոսկվայում:

Ավելին …

ԵՊԿ Ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Փետրվարի 27-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները: Առաջադրվեց 2 թեկնածու՝ Անդրանիկ Օրդակյանը և Երվանդ Մկրտչյանը:  Ուսանողները ունեցան ընդհանուր քննարկում, արտահայտեցին իրենց կարծիքները, շնորակալական խոսքեր ասացին նախկին նախագահ Խաչիկ Բեկյանին՝ արդյունավետ համագործակցության համար, որից հետո տեղի ունեցավ փակ քվեարկություն: Ձայնրի մեծամասնությամբ, ԵՊԿ Ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Անդրանիկ Օրդակյանը: