Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Փոփոխական ակուստիկայի լաբորատորիայի անհատ խորհրդատուի ընտրություն

Հայաստանի բարձրագույն կրթության նորարարրությունների մրցակցային
Հիմնադրամի շրջանակներում Երեւանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»
դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ձայնի, թրթռման,
ակուստիկայի վերաբերյալ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու
նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ

Ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը Երեւանի Կոմիտասի անվան
պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի որակի
բարելավման նպատակով

Ծրագրի անվանման հապավումը «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային
զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է
«Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթանում են
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքները: ՆՄՀ-ի
կողմից դրամաշնորհ է տրամադրվել կոնսերվատորիային արդիականացնելու
ուսումնառողների հմտությունների եւ կարողությունների զարգացումը:
«Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» արդյունավետ գործարկման համար
անհրաժեշտ են պատրաստված մասնագետներ եւ վերապատրաստված
պրոֆեսորադասախոսական կազմ, ինչի համար նախատեսվում է կազմակերպել
խորհրդատվական ծառայություն: Նախատեսվում է ներգրավել մեկ փորձագետի:
Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետեւյալ
աշխատանքները.

Ավելին …

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2017 թ. նոյեմբերի 25-30 ըստ նախատեսված ծրագրի կայանալու է Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի դասախոսների գիտաժողով` նվիրված հետազոտական աշխատանքներին:
Գիտաժողովը նվիրվում է դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Կոնստանտին Սարաջևի ծննդյան 140-ամյակին։ Թեմաների ընտրությունն ազատ է, ըստ ելույթ ունեցողի գիտական նախասիրության։ Միևնույն ժամանակ Կոնստանտին Սարաջևին և իր ժամանակին նվիրված ելույթները ցանկալի են։

Գիտաժողովի ելույթը կարող է լինել զեկույցի տեսքով, հնարավոր է նաև նյութի ցուցադրություն: Ելույթին հատկացված է 20 րոպե, որը ներառում է նաև քննարկում:
Հայտերը ներկայացվում են ամբիոնի վարիչին: Հայտը ներառում է հեղինակի անունը, ազգանունը, ամբիոնը, ներկայացվող աշխատանքի վերնագիրը:
Գիտաժողովի ելույթները կհրատարակվեն:

Հայտը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 6-ը:

Կոմիտաս. «Ես էլ Ես եմ»

Հոկտեմբերի 6-ին՝ ուրբաթ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ «Ես էլ ես եմ» ինտերակտիվ համերգ-ներկայացումը: Միջոցառման հիմնական գաղափարն էր Կոմիտասի անունը կրող հաստատությունում ունենալ նրան նվիրված օր, նրան ներկայացնել ավելի լայն հորիզոններից՝ որպես երաժշտագետ, կոմպոզիտոր, բանահավաք, ֆոլկլորագետ, վարդապետ և ընկեր: «Մի ժամ Կոմիտասի հետ» խորագիրը կրող այս իրադարձության ընթացքում հնչեց Կոմիտաս, կոմիտասյան մշակումներ,
փոխադրումներ, նրա նամակներից և ինքնակենսագրականը: Երեկոն ազդեցիկ էր և հագեցած կոմիտասյան շնչով: