Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական 4-րդ մրցույթ

2014 թ., մարտի 24-29-ը, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի աջակցությամբ կայացավ ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր (1970 թ.) Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվ. երիտասարդ կոնցերմայստերների հանրապետական 4-րդ մրցույթը:


Առաջին մրցանակին արժանացավ Էդիտա Հակոբյանը, երկրորդ մրցանակը կիսեցին Անի Համբարձումյանը և Լիլիթ Մինասյանը, երրորդը` Էլեն Սահակյանը (նաև Երիտասարդական հիմնադրամի կողմից շնորհվեց Ծաղկաձորի ուղեգիր երկու անձի համար) և Շողակաթ Վարդանյանը (արժանացավ նաև «Ժամանակակից երաժշտության լավագույն կատարում» հատուկ մրցանակին): Հասմիկ Անտոնյանին շնորհվեց «Ադա Հակոբյանի անվան», իսկ Տաթևիկ Աղջոյանին` «Ժամանակակից երաժշտության լավագույն կատարում» հատուկ մրցանակներ:

Աբգար Մուրադյանի անվ. երիտասարդ կլառնետահարների 1-ին հանրապետական մրցույթը

Competition

 

2013 թ. դեկտեմբերի 5-11-ը կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Մուրդյանի անվ. մրցույթը: Հանրապետական առաջին մրցույթը կազմակերպել էին Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համատեղ: Այն բաղկացած էր 2 փուլից և սահմաված էին դափնեկրի 3 մրցանակ: Հանձնախմբի կազմում էին Երևանի պետական կոնսերվատորիայի փողային գործիքների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, գալարափողահար Նորի Գալստյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր, ֆլեյտահար՝ Ա. Մուրադյանի դուստր Գայանե Մուրադյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ, կլառնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը և հանձնախմբի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ ստեղծագործական ամբիոնի վարիչ Վարդան Աճեմյանը:

Ա. Մուրադյանի անվ. հանրապետական մրցույթի հաղթողներ ճանաչվեցին` 1-ին մրցանակ` Արսեն Գրիգորյան (ԵՊԿ 3-րդ կուրսի ուսանող, ղեկավար` դեցոնտ Վ. Մանուչարյան), 2-րդ մրցանակ` Սերգեյ Աբրահամյան (ԵՊԿ 2-րդ կուրսի ուսանող, ղեկավար` դեցոնտ Վ. Մանուչարյան) և 3-րդ մրցանակ Ավետիք Ղազարյան (ԵՊԿ շրջանավարտ): Հատուկ մրցանակին արժանացավ մրցույթի ամենակրտսեր մասնակից  Գարեգին Քեվնակազյանը (Ղ. Սարյանի անվ. թիվ 1 արվեստի դպրոց, դասատու`Ա. Մինասյան), իսկ Սերոբ Ասատրյանը (ԵՊԿ 2-րդ կուրսի ուսանող, ղեկավար` դեցոնտ Վ. Մանուչարյան) արժանացավ Ա. Մուրադյանի անվ. կրթաթոշակին:

Ավելին …

«Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում». Բենջամին Բրիտտեն

Gallery

Նոյեմբերի 19-ին, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայում բացվեց Բենջամին. Բրիտտենին նվիրված ցուցադրություն: Այդ օրը հյուրընկալվեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Ողջույնի խոսք ասացին ԵՊԿ ռեկտոր Շ. Շահինյանը և Ջ. Էյվսը: Ապա ելույթ ունեցավ … Վլադիլեն Բալյանը, որը պատմեց 1965 թվականին Բ. Բրիտտենի և օպերային երգիչ Փիթեր Փիրսի Հայաստան այցելելու և Դիլիջանի Կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը հանգստանալու մասին: Այդ օրերին Էդվարդ Միրզոյանին հաջողվում է կազմակերպել «Հայաստանում Բրիտտենի օրեր» փառատոնը, իսկ Բ. Բրիտտենը ներկայացնում է Պուշկինի բանաստեղծություններով Դիլիջանում գրված Վոկալ շարքը: Այցելությունից հետո կոմպոզիտորը գրում է. «Հայաստանը միշտ կմնա մեր սրտերում»:
Ա. Սարիբեկյանն ասաց. «Բենջամին Բրիտտենը Հայաստանը և Մեծ Բրիտանիան իրար կապող ամենամեծ օղակներից է: Հիշարժան է Բրիտտենի հիացական խոսքը: Այսօր, մենք ի պատասխան ուզում ենք ասել, որ Բրիտտենը մնացել է մեր սրտերում և այդ առումով շատ եմ կարևորում այսօրվա միջոցառումը»:

Ավելին …