Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Շնորհավորում ենք

Մեներգեցողության ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լուսինե Ստեփանյանին/դասախոս՝ պրոֆ. Սուսաննա Կորգանովա/ 2017թ., սեպտեմբերին Սամարայում /ՌԴ/ կայացած Խրամովիանվան վոկալ արվեստի միջազգային մրցույթում երկրորդ աստիճանի դափնեկրի կոչման արժանանալուկապակցությամբ:

«Կրթությունն առանց և ի դեմ կոռուպցիայի. հասարակական իրազեկվածության բարձրացման ծրագիր»

ՀՀ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի բարձրագույն
կրթական համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի
շրջանակներում մշակվել է «Կրթությունն առանց և ի դեմ կոռուպցիայի. հասարակական իրազեկվածության
բարձրացման ծրագիր»-ը:

Ավելին …

Կոնսերվատորիաների միջազգային շաբաթը Սանկտ Պետերբուրգում

2017թ. հոկտեմբերի 21-28ը ՌԴ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ կոնսերվատորիաների շաբաթ միջազգային փառատոնը: Այս տարի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առաջին անգամ ներկայացավ այս փառատոնին արվեստի թեկնածու Նարինե Ավետիսյանի ղեկավարությամբ: Մասնակիցներն էին ազգային նվագարանների չորրորդ կուրսի ուսանողուհիներ՝ Էթերի Հովհաննիսյանը և Մանե Ունուսյանը /պրոֆեսոր Ծ.Հովհաննիսյանի քանոնի դասարան/:

Ավելին …