Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

BOOST-ը Գիտական խորհրդի նիստում

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մարտի 14 –ին կայացած Գիտական խորհրդի հերթական նիստում ներկայացվեց ս/թ. փետրվարի 19-23-ը BOOST ծրագրի շրջանակներում Բարսելոնայի պոլիտեխնիկական համալսարանում /UPC/ կայացած վերապատրաստոսւմների կարևորությունը ՀՀ յուրաքանչյուր բուհի  միջազգայնացման զարգացման համար: Նյութերը ներկայացրեց BOOST ծրագրի կոնսերվատորիայի համակարգող՝ Նարինե Ավետիսյանը: Լուսաբանվեց ծրագրի ձեռքբերումները, ինչպես նաև հետագա գործողությունների շրջանակը: Նշվեց, որ վերապատրաստված մասնակիցները կանցկացնեն նմանատիպ միջոցառումներ /in-house training/ բուհի անձնակազմի համար: Գիտական խորհուրդի անդամներին բաժանվեցին հարցաթերթիկներ միջազգայնացման վերաբերյալ՝ ակնկալելով նիստի մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները:

BOOST-ի հայաստանյան գործընկերների հանդիպումը կոնսերվատորիայում

Ս/թ. մարտի 6-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ BOOST ծրագրի հայաստանյան գործընկերների հանդիպում՝ բարսելոնյան վերապատրաստումներից հետո:

Հանդիպմանը քննարկվեցին ընթացիք հարցեր: Ինչպես նաև մշակվեցին միջազգայնացման ռազմավարության նախագծի պատրաստման հետագա քայրերը:

Վարպետության դաս կոնսերվատորիայում

Մարտի 16-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ կանադացի ջազ երաժիշտ և կոմպոզիտոր, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Դեվիդ Բրեյդիի վարպետության դասը: