Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Սեմինարներ «Փոփոխական ակուստիկայի» լաբորատորիայում

Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ (ՆՄՀ) դրամաշնորհի միջոցներով կոնսերվատորիայում ստեղծվեց ինովացիոն տեխնոլոգիաներով և երաժշտական գործիքներով հագեցված լաբորատորիա: Այն կնպաստի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի որակի բարելավմանը:

Ավելին …

Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական VI մրցույթի արդյունքները

2018թ., մարտի 19-23-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացավ Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական VI մրցույթը: Մրցույթի կազմակերպիչն էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, աջակիցները՝ ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միրիմանյան-Բալյան ընտանիքը:

Ավելին …

ՀՀ Սփյուքի նախարարության ներկայացուցիչների հանդիպում կոնսերվատորիայի սփյուռքահայ ուսանողների հետ

Ս/թ. մարտի 22-ին Երևանի կոմիտասի անվան կոնսերվատորիայում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Գ.Գյամջումյանի և Ուսանողների հոգեբարձուների խորհրդի նախագահ Կ.Մկոյանի հանդիպումը բուհի սփյուռքահայ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Սփյուռքի նախարարության ծրագրերը՝ որոնք կօգնեն սփյուռքահայ ուսանողնությանը ներգրավվելու հայաստանյան առօրյային: