Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Դասախոսություն ԱՄՆ-ում

Ս/թ. փետրվարի 20-22 ԱՄՆ-ում, Ատլանտա քաղաքի Էմորի համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության համար դասախոությամբ հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Զոլոտովան: Դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագիտական շրջանակներում:

Ավելին …

Հանդիպում ռեկտորի հետ ERASMUS + BOOST ծրագրի շրջանակներում

Էրազմուս+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում Բարսելոնայի Կատալոնիայի պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցած «Միջազգայնացման Ռազմավարության պլանի ստեղծման հիմունքները» վերապատրաստման ԵՊԿ-ի մասնակիցները՝ Միջազգային գծով պրոռեկտոր Ա.Ավանեսովը, Որակի ապահովման բաժնի ղեկավար Ն.Ավետիսյանը, ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Ռ.Սմբատյանը և միջազգայնացման բաժնի աշխատակից Ա.Հովհաննիսյանը  հանդիպեցին ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանի հետ:

Ավելին …

ERASMUS + BOOST BOOSTING ARMENIAN UNIVERSITIES Internatioalization Strategy and Marketing Barcelona 19-25 February, 2018

Ս.թ. փետրվարի 19-25-ը Բարսելոնայում (Իսպանիա) Էրազմուս+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում Բարսելոնայի Կատալունիայի պոլիտեխնիկական համալսարանում ԵՊԿ-ի ներկայացուցիչներ՝ Ա.Ավանեսովը, Ն.Ավետիսյանը, Ա.Հովհաննիսյանը և Ռ.Սմբատյանը,  մասնակցեցին «Միջազգայնացման Ռազմավարության պլանի ստեղծման հիմունքները» թեմայով վերապատրաստմանը:

Ավելին …