Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան V կոնցերտմայսերների հանրապետական մրցույթ

 Competition

Ապրիլի 2-7-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվելու է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական V մրցույթը: Մրցույթն անցկացվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Մրցույթին աջակցում են՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և Ամերիկայի ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղը:

ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր (1970 թ.) Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից երկու տարին մեկ անգամ: Մրցույթին կարող են մասնակցել 18-ից – 35 տարեկան երաժիշտներ: Մրցույթի նպատակն է երիտասարդ կատարողներին խրախուսել, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել ու նպաստել մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:

Կարդալ ավելին

Շահեն Շահինյանը մասնակցել է բրյուսելյան միջազգային ֆորումին

Բրյուսելում սեպտեմբերի 15-18-ը կայացել է Բոլոնիայի համաձայնության շրջանակներում անցկացվող բուհական կրթութայն կազմակերպման միջազգային ֆորումը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի մեջ ընգրկված է եղել Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը ևս մասնակցել է այդ ֆորումին:

Կոնսերվատորիայի ռեկտորը կարևորում է այդ ֆորումի անցկացումը, որը նվիրված էր Բոլոնյան համաձայնության շրջանակներում Եվրոպայի ներսում ուսանողների շարժունության խոչընդոտների վերացման խնդիրներին:

Ավելին …

2015-2016 ուսումնական տարվա ընդունելության քննությունների արդյունքներ

Ստորև ներկայացված են 2015-2016 ուսումնական տարվա ընդունելության քննությունների արդյունքները.

Ներբեռնել