Հայ Օգնության Ֆոնդի երախտիքը Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիային

 

 

Հայ Օգնության Ֆոնդի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, ժողովրդական նվագարանների և ժողովրդական երգի ֆակուլտետի ուսանողներին ՀՕՖ-ի Վանաձորի տարեցների տան բնակիչների համար կազմակերպած գեղեցիկ ու հրաշալի համերգի համար:
Արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ միջոցառումը Էլ ավելի է սերտացնում մեր համագործակցությունը, մեծ ուրախություն ու անմոռանալի պահեր պարգևում  մեր տարեցներին:
Ծերանոցից մեկնելու ժամանակ շատ շնորհակալական խոսքեր  ու բարիմաղթանքներ հնչեցին  տատիկ-պապիկների կողմից, որը սիրով ուզում ենք փոխանցել Կոնսերվատորիայի ողջ դասախոսական կազմին և ուսանողներին:

Ավելին …

Երիտասարդ Գիտնականների Միջազգային Գիտաժողով «Երաժշտագիտությունը արդի փուլում»

2015 թ. հոկտեմբերի 5-ից 7-ը

 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան անցկացնում է երիտասարդ երաժշտագետների միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը խթան կհանդիսանա նոր մշակութային տարածքի ձևավորման համար, կնպաստի ժամանակակից երաժիշտների հետազոտական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը:

Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրանտներ և մագիստրոսներ, ասպիրանտներ (դոկտորանտներ), ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ տարիքային 35-ամյա շեմի պայմանով:

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Ավելին …

Կոնսերվատորիայի ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդ

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ԲՈՒՀ-ի ռեկտոր Շահեն Շահինյանի գլխավորությամբ, ապրիլի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին:
Հուշահամալիրի անմար կրակի մոտ կոնսերվատորիայի ուսանողները շարականներ են հնչեցրել:

Ավելին …