Արվեստի բուհեր 2017

Արվեստի բուհերի համագործակցության շրջանակներում ապրիլի 10-ին ժամը 16.00 Պետական

կամերային երաժշտական թատրոնում տեղի կունենա կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողների և

շրջանավարտների ուժերով բեմադրված «Անուշ» երաժշտական դրամայի ցուցադրում-քննարկումը:

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտնվել և մասնակցել քննարկումներին:

Մուտքն ազատ է:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն կոնսերվատորիայում

Մոտ օրերս, ոչ պաշտոնական այցով Երևանի պետական կոնսերվատորիա այցելեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրանք խոսեցին Հայաստնի և Վրաստանի մշակութային առնչությունների, երաժշտական կապերի մասին:

Ավելին …