ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Կոնսերվատորիայի 2֊րդ կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր, շեփորահար Դանիել Մելքոնյանին (դոցենտ Գուրգեն Սարգսյանի դասարան) բակալավրի կրթական ծրագրով 2018 թ․ "Լավագույն ուսանող" հանրապետական մրցույթի "Մշակույթ֊Սպորտ" ոլորտում 1֊ին տեղը գրավելու համար և կոնսերվատորիայի 2֊րդ կուրսի ուսանողուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Գայանե Ասլանյանին (պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարան) մագիստրոսի կրթական ծրագրով 2018 թ․ "Լավագույն ուսանող" հանրապետական մրցույթի "Մշակույթ֊Սպորտ" ոլորտում 2-րդ տեղը գրավելու համար։

Հանդիպում ուսանողության հետ

Ս/թ. փետրվարի 12-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը, գիտության գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանը և ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը հանդիպեցին բուհի ուսանողության հետ:
Հանդիպման ընթացքում կոնսերվատորիայի ղեկավարությունը ներկայացրեց նախատեսվող բարեփոխումներն ու նորամուծությունները և պատասխանեց ուսանողության հարցերին:
Քննարկվեցին ընդհանուր կարգապահության և գնահատման կարգին վերաբերող հարցեր:
Սոնա Հովհաննիսյանը և պրոռեկտորները ներկայացրեցին իրենց նկատառումները ուսխորհրդի կողմից ներկայացված կանոնակարգի նախագծի վերաբերյալ:

Ավելին …

Արամ Հովհաննիսյան՝ սեմինար

Ս/թ. փետրվարի 12-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում տեղի ունեցավ ԵՊԿ ուսումնական գծով պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանի սեմինարը՝ «Ստեղծագործական դիմանկար» խորագրով:

Ավելին …