Ս/թ. հոկտեմբերի 5-ին ժամը 18.00 Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Իտալիայի Ուդինե քաղաքի
Յակոպո Տոմադինիի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համատեղ
համերգը, որը կիրականանա երկկողմ համագործակցության շրջանակներում:

Ս/թ. սեպտեմբերի 18-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը հյուրընկալեց Շոտլանդիայի Թագավորական ակադեմիայի օպերային պատրաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ֆիլիպ Վայթին, որը համագործակցության շրջանակներում ժամանել է Երևան, վարպետության դասեր և լսումներ անցկացնելու համար:

Ավելին …

Մեր ավանդական գործընկերոջ՝ Լեհաստանի Ադամ Միցկեվիչի ինստիտուտի կողմից իրականցվող I,CULTURE Orchestra նախագծի ղեկավարի գնահատականը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագետների և ուսանողների վերաբերյալ:

Ավելին …