Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային մշակույթի տիրույթում» միջազգային գիտաժողովին՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին: 

Գիտաժողովը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 1-5-ը Գյումրիում՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում:

Գիտաժողովի նպատակն է՝ համաշխարհային մշակույթի զարգացման արդի միտումների համատեքստում վերհանել Հայաստանի համախմբող դերն ու նշանակությունը, համակողմանի ուսումնասիրել եւ քննարկել մշակույթի եւ արվեստի բնագավառներում առկա հիմնախնդիրների լայն շրջանակը:

Ավելին …

 

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հարավային Կալիֆորնիայի USC Thornton School of Music /ԱՄՆ/ համագործակցության շրջանակներում ս/թ. հոկտեմբերի 25-ից – 31-ը մեր բուհը հյուրընկալեց պրոֆեսոր, խմբավար Մայքլ Շեյբեին:

Ավելին …

Ջերմ մթնոլորտում մեծ հաջողությամբ հոկտեմբերի 5-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կայացավ հայ-իտալական՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ուդինեի Յակոպո Տոմադինիի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների համատեղ համերգը, որպես բուհերի համագործակցության արդյունք:

Ավելին …