Շնորհավորում ենք ջութակահարուհի Դիանա Ադամյանին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած
Մենուհինի անվան աշխարհահռչակ միջազգային մրցույթին առաջին մրցանակի արժանանալու
կապակցությումբ:
Դիանա Ադամյանը սովորել է ՀՀ վաստակավոր ուսուցիչ, ԵՊԿ պատվավոր պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի
դասարանում, այժմ ուսանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 1-ին կուրսում,
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդվարդ Թադևոսյանի դասարանում:
Եվս մեկ անգամ շնորհավորում և հպարտանում ենք, մաղթելով Դիանային նորանոր նվաճումներ:

Հայտարարվում են լսումներ Ռուսաստանի Մեծ թատրոնի 2018-19թթ. թատերաշրջանի
Երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկվելու համար՝ մենակատար-երգիչ մասնագիտությամբ:
Լսումներին կարող են մասնակցել 1984-1998թթ. ընկած ժամանակաշրջանում ծնված կատարողներ,
ովքեր ստացել են երաժշտական բարձրագույն կրթություն կամ դեռևս սովորում են բուհում: Մրցութային
լսումների անցկացման կարգի մասին և հայտերը ներկայացնելու համար կարող եք տեղեկանալ ստորև նշված
հասցեյով՝

The Bolshoi Theatre Announcement

Լսումները կանցկացվեն մայիսի 27-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնադրվեց «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»: Լաբորատորիան հիմնադրվել է նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհարի շրջանակներում:

Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 6-ին: Կոնսերվատորիային շնորհավորեցին և մեր ուրախությունը կիսեցին ՀՀ Կրթության և Գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ ԾԻԳ կենտրոնի ղեկավար՝ Գրիշա Հովհաննիսյանը, Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ՝ Արմինե Ղազարյանը, Սանկտ Պետերբուրգի և Աստրախանի կոնսերվատորիայի ռեկտորները, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Միխայիլ Վոսկրեսենսկին:

Ավելին …