Ս/թ. մայիսի 27-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվեցին լսումներ Ռուսաստանի Մեծ թատրոնի 2018-19թթ. թատերաշրջանի Երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկվելու համար՝ մենակատար-երգիչ մասնագիտությամբ: Լսումներն անցկացնելու համար Երևան էին ժամանել Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Վդովինը և հանրահայտ երգչուհի Մակվալա Կասրաշվիլին: Լսումների արդյունքում երկրորդ փուլ անցան՝ Արմինե Վարդանյանը, Անուշ Մարտիրոսյանն ու Մարիաննա Հովհաննիսյանը: Երկրորդ փուլը կանցկացվի Մոսկվայում, սեպտեմբերի 22-23: Հաջողություն ենք մաղթում մեր մասնակիցներին: 

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ներկայացվել է հայկական երաժշտական արվեստը: Ֆլեշմոբի մասնակցներն են եղել Երևանի Կոմիտասի անվան պետական ոնսերվատորիայի
կամերային երգչախմբն ու ուսանողները: Նախաձեռնության մասնակիցներն իրենց կատարումները նվիրել են Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Ավելին …

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի երիտասարդական մրցանակակիրներ.
Դասական երաժշտություն՝ երգեցողություն


Ջուլիետտա Ալեքսանյան - բարձր կատարողական արվեստի համար


Հովհաննես Անդրեասյան - բարձր կատարողական արվեստի համար
Դասական երաժշտություն՝ գործիքային կատարողականություն


Դիանա Ադամյան /ջութակ/ – լավագույն կատարման համար


Տիգրան Պետրոսյան /դաշնամուր/ - լավագույն կատարման համար