Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Սանկտ-Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի աջակցությամբ անցկացնում են գիտահետազոտական աշխատանքների միջազգային ուսանողական մրցույթ երաժշտական արվեստի ոլորտում, նվիրված հանրահայտ կոմպոզիտոր Ա. Ռ. Տերտերյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին:

Ավելին …

2014 թ., մարտի 24-29-ը, ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի աջակցությամբ կայացավ ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի հիմնադիր (1970 թ.) Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվ. երիտասարդ կոնցերմայստերների հանրապետական 4-րդ մրցույթը:


Առաջին մրցանակին արժանացավ Էդիտա Հակոբյանը, երկրորդ մրցանակը կիսեցին Անի Համբարձումյանը և Լիլիթ Մինասյանը, երրորդը` Էլեն Սահակյանը (նաև Երիտասարդական հիմնադրամի կողմից շնորհվեց Ծաղկաձորի ուղեգիր երկու անձի համար) և Շողակաթ Վարդանյանը (արժանացավ նաև «Ժամանակակից երաժշտության լավագույն կատարում» հատուկ մրցանակին): Հասմիկ Անտոնյանին շնորհվեց «Ադա Հակոբյանի անվան», իսկ Տաթևիկ Աղջոյանին` «Ժամանակակից երաժշտության լավագույն կատարում» հատուկ մրցանակներ:

Competition

 

2013 թ. դեկտեմբերի 5-11-ը կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Մուրդյանի անվ. մրցույթը: Հանրապետական առաջին մրցույթը կազմակերպել էին Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիան և Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համատեղ: Այն բաղկացած էր 2 փուլից և սահմաված էին դափնեկրի 3 մրցանակ: Հանձնախմբի կազմում էին Երևանի պետական կոնսերվատորիայի փողային գործիքների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, գալարափողահար Նորի Գալստյանը, նույն ամբիոնի պրոֆեսոր, ֆլեյտահար՝ Ա. Մուրադյանի դուստր Գայանե Մուրադյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ, կլառնետահար Վյաչեսլավ Մանուչարյանը և հանձնախմբի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵՊԿ ստեղծագործական ամբիոնի վարիչ Վարդան Աճեմյանը:

Ա. Մուրադյանի անվ. հանրապետական մրցույթի հաղթողներ ճանաչվեցին` 1-ին մրցանակ` Արսեն Գրիգորյան (ԵՊԿ 3-րդ կուրսի ուսանող, ղեկավար` դեցոնտ Վ. Մանուչարյան), 2-րդ մրցանակ` Սերգեյ Աբրահամյան (ԵՊԿ 2-րդ կուրսի ուսանող, ղեկավար` դեցոնտ Վ. Մանուչարյան) և 3-րդ մրցանակ Ավետիք Ղազարյան (ԵՊԿ շրջանավարտ): Հատուկ մրցանակին արժանացավ մրցույթի ամենակրտսեր մասնակից  Գարեգին Քեվնակազյանը (Ղ. Սարյանի անվ. թիվ 1 արվեստի դպրոց, դասատու`Ա. Մինասյան), իսկ Սերոբ Ասատրյանը (ԵՊԿ 2-րդ կուրսի ուսանող, ղեկավար` դեցոնտ Վ. Մանուչարյան) արժանացավ Ա. Մուրադյանի անվ. կրթաթոշակին:

Ավելին …