Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան

շնորհավորում է

Հանրապետության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ ստացած

մեր ներքոհիշյալ գործընկերներին:

Ավելին …

2014 թ. հոկտեմբերի 6-ից 8-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան անցկացնում է երիտասարդ երաժշտագետների միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը խթան կհանդիսանա նոր մշակութային տարածքի ձևավորման համար, կնպաստի ժամանակակից երաժիշտների հետազոտական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը: 

Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրանտներ և մագիստրոսներ, ասպիրանտներ (դոկտորանտներ), ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ  տարիքային 35-ամյա շեմի պայմանով: 

Աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը: 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ (ձևը կից ներկայացվում է) և թեզ (ոչ ավելի, քան 600 նիշ. ձևաչափը՝ PDF, տառատեսակը՝ Times New Roman, տառաչափը՝ 14, տողամիջյան հեռավորությունը՝ 1.5) մինչև 2014 թ. հուլիսի 1-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին. Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։: Իբրև նամակի թեմա (Subject) խնդրում ենք նշել ''Conference'':

Հայտագրված մասնակիցների ուղարկած թեզերը կմիավորվեն համապատասխան բլոկների մեջ, կքննարկվեն իրավասու հանձնաժողովի կողմից: Ընտրված թեզերի հեղինակները կստանան ծանուցում՝ ոչ ուշ, քան 2014 թ. սեպտեմբերի 7-ին:

 

Ելույթի առավելագույն տևողությունը՝ 15 րոպե:

Լավագույն ելույթները կհրապարակվեն ԵՊԿ-ի գիտական պարբերականում:

Կեցությունը և սնունդը ապահովում է ընդունող կողմը:

Ավելին …

2014թ. մայիսի 16-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում «Perform me” միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի կողմից կազմակերպված համերգը:

Համերգի ընթացքում ԵՊԿ ուսանողները կատարեցին Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանող-կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Ավելին …