Ս/թ․ փետրվարի 24-ից – մարտի 2-ը կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի ուսանողներ քանոնահարուհի Էթերի Հովհաննիսյանը /պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարան/ և դուդուկահար Դավիթ Սահակյանը /պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանի դասարան/ ըստ ԵՊԿ և ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի /USC Thornton School of Music/ միջև ձեռքբերված համաձայնության՝ փոխանակման ծրագրով մասնակցեցին մասնագիտական զարգացման վարպետության դասերին, համերգային փորձերին։

 

Այցի ավարտին, մարտի 1-ին, տեղի ունեցավ համատեղ համերգ՝ մեր ուսանողների փայլուն մասնակցությամբ։ Էթերին և Դավիթը ներկայացրեցին հայ երաժշտությունը՝ միջնադարից մինչև հայ կոմպոզիտորական դպրոց։ Մեր երաժիշտների ելույթը արժանացավ մասնագիտական բարձր գնահատականի և շնորհակալական ջերմ խոսքերի։

Մեր խորին շնորհակալություն ենք հայտնում Հայ երաժշտության երախտավորներին “Friends of Armenian Music”, ովքեր իրատեսական դարձրեցին այս համագործակցությունը։