Ս.թ.մարտի 5-ին ԵՊԿ-ի IV հարկի դահլիճում կանցկացվեն լսումներ Russian Music Piano Competition-ին մասնակցելու համար, իսկ մարտի 6-ին նույն դահլիճում ժամը 11․00 կկայանա վարպետության դաս, որը կանցկացնի Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, մրցույթի գեղարվեստական ղեկավար Յուրի Բոգդանովը։ Նույն օրը նույն տեղում երեկոյան ժամը 19․00 տեղի կունենա համերգ՝ դաշնակահարներ Յուրի Բոգդանովի /Ռուսաստան/ և Վահան Մարտիրոսյանի /Հայաստան/ մասնակցությամբ: