Ս/թ. փետրվարի 11-ին Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը հյուրընկալեց Երևանում Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնի մշակութային և հասարակական բաժնի ղեկավար Անդրանիկ Արզումանյանին և կրթության և ռուսաց լեզվի բաժնի ղեկավար Օլգա Լիկովային:

 

Հյուրերը կոնսերվատորիայի գրադարանին նվիրեցին մասնագիտական երաժշտական գրականություն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարտ ամսին կայանալիք ռուս
երաժշտության 1-ին միջազգային դաշնամուրային մրցույթի անցկացման և կազմակերպման հարցերը, ինչպես նաև հետագա համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները: