Ս/թ. փետրավի 7-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Գիորգի Սագանելիձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական և մշակութային համագործակցության հետագա զարգացման ուղիները: