Հունվարի 31-ին տեղի ունեցավ ԵՊԿ Գիտխորհրդի 2019-ի առաջին նիստը:

Օրակարգում առաջին կիսամյակի քննաշրջանի նախնական ամփոփումն էր: Ֆակուլտետների դեկանները ներկայացրեցին քննաշրջանի արդյունքները՝ գնահատման նոր համակարգի սանդղակով:

Գիտքարտուղարը ներկայացրեց հունվար ամսի հոբելյանական և նշանակալի իրադարձությունները:

Պրոռեկտորները ներկայացրեցին անցած ժամանակահատվածի կատարած աշխատանքները:

Ռեկտորի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձավ վերջին ժամանակահատվածում կատարած աշխատանքին և ուշադրություն հրավիրեց մոտակա հրատապ անելիքներին, այդ թվում, ուսանողական խորհրդի կազմի ու կանոնակարգի ձևավորմանը, այնուհետև ուսանողության ակտիվ մասնակցությանը ԵՊԿ կառավարման աշխատանքին: