Քայլ առաջին՝ հանդիպումներ ուսանողների հետ
- Մանրամասները
- Հեղինակ՝ Super User
-
Կարգ՝ Նորություններ
-
Հրատարակված՝ Նոյեմբերի 20 2018
-
Այցեր՝ 128
ԵՊԿ ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը անցկացրեց հանդիպումների շարք
կոնսերվատորիայի բոլոր մասնագիտությունների ուսանողների հետ:
Հանդիպումների ընթացքում ուսանողությունը բարձրաձայնեց իրեն հուզող հարցերն ու խնդիրները,
ինչպես նաև կայացավ երկխոսություն, որի ընթացքում հնչեցին առաջարկներ՝ ուղղված բուհի
ուսանողական կյանքն ավելի հետաքրքիր, գրավիչ և արդյունավետ դարձնելու վերաբերյալ:
Հաջորդիվ կանցկացվեն հանդիպումներ կոնսերվատորիայի ամբիոնների դասախոսների և
ադմինիստրացիայի հետ: